«Ռեալ Բետիսի» կիսապաշտպան Իսկոն ցանկություն է հայտնել վերադառնալ Իսպանիայի հավաքական։
«Հուսով եմ, որ կարող եմ վերադառնալ ազգային հավաքական։ Սա ամենամեծ բանն է։ Ես գոհ եմ իմ աշխատանքից, իսկ ազգային հավաքականը կախված է նրանից, թե ինչ եմ անում, և եթե մրցանակ ստանամ, ուրախ կլինեմ։ Օրերս ասացի, որ ուզում եմ օգնել գոլերով և գոլային փոխանցումներով, և դրանք արդեն եկել են»,-ասել է իսպանացին։
Վերջին անգամ Իսկոն Իսպանիայի հավաքականի կազմում խաղացել է 2019 թվականի հունիսին՝ Շվեդիայի հետ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում (3:0):
2022 թվականի օգոստոսին Իսկոն ազատ գործակալի կարգավիճակով Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց «Սևիլիա»։ Սակայն նա ակումբում անցկացրեց ընդամենը հինգ ամիս և երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը։ Հաղորդվում էր, որ 31-ամյա կիսապաշտպանը կարող էր հեռանալ «Սևիլիայից» ակումբի մարզական տնօրեն Ռամոն Մոնչիի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։
2023 թվականի հուլիսին Իսկոն միացավ «Բետիսին»։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։
























































