«Պորտուի» հարձակվող Էվանիլսոնը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
Այդ մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
24-ամյա հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ է դարձել խմբային փուլի 3-րդ տուրի «Անտվերպենի» հետ արտագնա խաղում (4-1):
Գաբրիել Ժեզուսը («Արսենալ»), Սանտյագո Խիմենեսը («Ֆեյենորդ») և Դավիդ Ռաումը (ՌԲ Լայպցիգ) նույնպես հավակնում էին Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը։
























































