Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան տպավորված է ՊՍԺ-ի ցուցադրած խաղից իտալական «Միլանի» դեմ խաղում։
Լուիս Էնրիկեի սաները հաղթեցին 3-0 հաշվով: Նա կարծում է, որ անիմաստ է համեմատել «Միլանի» առաջատար պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուին ՊՍԺ-ի առաջատար Կիլիան Մբապեի հետ։
«Չեմ կարծում, որ «Միլանի» համար ամեն ինչ կորած է։ Մի փոքր հաջողության դեպքում ամեն ինչ կարող է փոխվել։
Բայց Լեաուին Մբապեի հետ համեմատելն իմաստ չունի։ Մեկը հրաշալի ֆուտբոլիստ է, մյուսը պարզապես զվարճանում է խաղադաշտում»,- Էվրայի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը: