Ավարտվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են շոտլանդական «Սելթիկը» և իսպանական Մադրիդի «Ատլետիկոն»։ Շոտլանդիայի Գլազգո քաղաքի «Սելթիկ Պարկ» մարզադաշտում կայացած E խմբի խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։
«Սելթիկի» երկրպագուները երեկվա հանդիպումը կրկին նվիրել են Պաղեստինին աջակցելուն։ Երկրպագուները տրիբունաներում կախել են Պաղեստինի հսկայական դրոշներ։ Երկրպագուների սեկտորը, որտեղ տեղակայված է գլխավոր Green Brigade երկրպագուների խումբը, բազմագույն անձրեւանոցների օգնությամբ դրոշ է տեղադրել տրիբունայի վրա։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երեք տուրից հետո «Ատլետիկոն» վաստակել է 5 միավոր և E խմբում երկրորդ տեղում է։ Նույնքան հանդիպումներից հետո «Սելթիկը» վաստակել է մեկ միավոր և զբաղեցնում է վերջին հորիզոնականը։ Քառյակը գլխավորում է «Ֆեյենորդը», որն ունի վեց միավոր։
























































