Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Ֆեյենորդը» սեփական հարկի տակ ընդունեց «Լացիոյին»։
Հանդիպումն ավարտվեց Նիդեռլանդների չեմպիոնի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց մեքսիկացի հարձակվող Խիմենեսը, ևս մեկ անգամ աչքի ընկավ Զերուկին, հյուրերի կազմում միակ գոլը խփեց Պեդրոն (11մ)։
Այս խաղից հետո «Ֆեյենորդը» 6 միավորով ժամանակավորապես գլխավորեց E խմբի մրցաշարային աղյուսակը, «Լացիոն» 4 միավորով 3-րդն է։
























































