«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը հյուրընկալվել է «Արարատ»-«Վան» խաղին և կատարել խորհրդանշական առաջին հարվածը:

Նա «Արարատ-73»-ի առանցքային ֆուտբոլիստներից մեկն էր: Նա 24 խաղ է անցկացրել չեմպիոնական մրցաշրջանում և երեք գոլ է խփել: Սերգեյ Պողոսյանը 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր է, իսկ «Արարատի» կազմում ընդհանուր առմամբ 99 խաղ է անցկացրել:
«Արարատի» գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբացյանը խաղից առաջ նրան հանձնել է 1973 թվականի եզրափակիչ խաղում իր կրած համարով մարզաշապիկը:

Հիշեցնենք՝ «Արարատը» 2:1 հաշվով հաղթանակի է հասել «Վանի» նկատմամբ:
























































