«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Աթլետիկոից» կրած պարտությունը․
«Ես ճիշտ բառեր եմ փնտրում: Մեր հիմնական սխալն այն էր, որ մենք երկրորդ գոլ խփեցինք լրացուցիչ ժամանակում, և ոչ թե հիմնական: Հիմնական ժամանակում մենք գեղեցիկ խաղացինք, տղաները հրաշալի հանդիպում անցկացրին, բայց գոլերը, որոնք բաց թողեցինք, անհնար է բացատրել», — ասել է Կլոպը BT Sport-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգալի 1/8-րդ եզրափակիչի «Լիվերպուլ» – «Աթլետիկո» զույգի հաղթողը որոշվեց լրացուցիչ ժամանակում, որտեղ հյուրերը հաղթեցին 2-3 հաշվով։