2022 թվականի հոկտեմբերի 23-ին, Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ հանդիսավոր կերպով բացվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի թանգարանը։
Բացման մեկամյակի կապակցությամբ թանգարանը երեկ էլ իր դռներն էր բացել այցելուների առջև, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Հարակից դպրոցների աշակերտները, ակադեմիայի սաները ծանոթացել են վերջին տարվա նվաճումներին, հնարավորություն են ունեցել տեսնելու ու վերհիշելու այս տարի թիմի գրանցած ոսկե դուբլի շնորհիվ թանգարանում այս պահին տեղադրված չեմպիոնական գավաթն ու Հայաստանի գավաթը։
«Թանգարանն արդեն դարձել է մեր ակումբի այցեքարտը։ 1 տարում թանգարան կատարված այցելությունների թիվը գերազանցել է 100-ը, որոնց թվում ոչ միայն ակումբի հետ սերտորեն կապված անձինք են, այլև մեր ակումբի հետ համագործակցող դպրոցներ, ֆուտբոլային ակումբներ ու կազմակերպություններ արտերկրից»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
























































