ՀՊԼ 13-րդ տուրի «Վանի» դեմ խաղում «Արարատը» խաղադաշտ դուրս կգա Արարատ 73-ի ռետրո մարզշապիկներով
«Մեր շնորհակալությունն ու հարգանքը լեգենդար «Արարատ-73»-ին
«Արարատ-73»-ի Ոսկե մրցաշրջանի 50-ամյակի կապակցությամբ «Արարատի» գործընկեր շվեյցարական Fourteen ընկերությունը թողարկել է ռետրո մարզաշապիկ՝ ոգեշնչված 1973 թվականի ԽՍՀՄ գավաթի խաղարկության՝ Կիևի «Դինամոյի» հետ եզրափակիչ խաղում «Արարատի» կրած մարզաշապիկով:
Մարզաշապիկի գույներն են մուգ կապույտն ու սպիտակը, իսկ կրծքին փակցված «Արարատի» տարբերանշանը ճիշտ նույն լոգոն է, որն իրենց կրծքին եզրափակիչ խաղում կրել են «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստները:
Հոկտեմբերի 24-ին, 18։00-ին կայանալիք «Արարատ» — «Վան» խաղում մեր ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան այս մարզաշապիկներով:
Սահմանափակ քանակությամբ թողարկված այս մարզաշապիկներն առաջիկայում կլինեն նաև վաճառքում»,-ասված է հայտարարությունում:
























































