Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 23-30-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Յանա Հարությունյան — «Լեռնային Արցախ-աղջիկներ»
Արմինե Հարությունյան — «Լեռնային Արցախ-աղջիկներ»
Պաշտպաններ
Սավաննա Թեյլոր — «Ապոլոն Լեյդիս» (Կիպրոս)
Լիանա Ղազարյան — «Ժալգիրիս» (Լիտվա)
Նատաշա Ժամգոչյան — «ԱԻԿ» (Շվեդիա)
Մարիա Սախինովա — «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Անի Ղուկասյան — «Փյունիկ-աղջիկներ»
Մարինե Կարապետյան — «Փյունիկ-աղջիկներ»
Հասմիկ Գրիգորյան — «Ուրարտու-աղջիկներ»
Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան — «Ժալգիրիս» (Լիտվա)
Վերոնիկա Ասատրյան — «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Անեթ Մեհրաբյան — «Լեռնային Արցախ-աղջիկներ»
Հեղինե Չոփիկյան- «Փյունիկ-աղջիկներ»
Մարալ Արթին
Հարձակվողներ
Կլաուդիա Չոլակյան — «Նորդերն Թայգերս» (Ավստրալիա)
Օքսաննա Պիզլովա — «Օկժետպես» (Ղազախստան)
Միլենա Սայադյան — «Ուրարտու-աղջիկներ»
Լուսինե Կոստանյան — «Ուրարտու-աղջիկներ»
Հոկտեմբերի 27-ին կանանց հավաքականը Երևանում կմրցի Էստոնիայի ընտրանու հետ: Հավաքականը հոկտեմբերի 30-ին կմեկնի Էստոնիա, որտեղ հոկտեմբերի 31-ին կանցկացնի Էստոնիայի հետ պատասխան հանդիպումը։
























































