Խորվաթիայի առաջնության հերթական տուրում «Օսիյեկը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, հյուրընկալվելիս մրցել է Սպլիտի «Հայդուկի» հետ և երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
Հայաստանի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը պահեստայինների նստարանից է սկսել հանդիպումը, սակայն 61-րդ րոպեին մտել է փոխարինման։
«Օսիյեկը» 11 խաղից հետո 18 միավոր ունի իր ակտիվում և Խորվաթիայի Բարձրագույն լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ «Հայդուկը» 21 միավորով երկրորդ տեղում է։
























































