Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը հնարավոր է դադարեցվի կորոնավիրուսի տարածման պատճառով։
Վաղը իսպանացի ֆուտբոլիստների ասոցիացիան հանդիպելու է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ քննարկելու մրցաշրջանի հետագա ընթացքի անցկացման հարցը։
Sport-ի տեղեկություններով՝ որոշում է կայացվելու դադարեցնել Լա լիգան , ինչպես նաև սեգունդան։
Ավելի վաղ կորոնավիրուսի պատճառով դադարեցվել էր ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը անորոշ ժամանակով։