Լիոնել Սկալոնին խոսել է Պերուի նկատմամբ տարած հաղթանակի ու Լիոնել Մեսսիի խաղի մասին:
«Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվողը Արգենտինայի հավաքականի կազմում դուբլի հեղինակ է դարձել ԱԱ-2026-ի ընտրական փուլի Պերուի հետ խաղում (2:0):
«Ամենակարևորն այն է, որ Մեսսին առողջ լինի։ Ինչ վերաբերում է խաղադաշտում խաղաժամանակին, ապա դա ինքն է որոշում։
Թիմը վաղուց է հասկացել Մեսսիին, դա օգուտ է տալիս նրան, նա իրեն հարմարավետ է զգում։ Հուսով եմ, որ Լեոն որքան հնարավոր է երկար կխաղա, քանի որ բոլորն ուրախ են տեսնել նրան խաղադաշտում:
Պերուի հավաքականի ֆուտբոլիստները երբեք չեն հանձնվում։ Վերջին ընտրական մրցաշարերում նրանք վատ մեկնարկեցին, բայց դուրս եկան փլեյ-օֆֆ: Նրանք լավ խաղացողներ ունեն։
Մենք պատրաստվում ենք շարունակել խաղալ այսպես։ Մեր մրցակիցները կդժվարացնեն մեր խնդիրը, բայց մենք միշտ նույն կերպ ենք վարվելու»,- ասել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին։
























































