«Բենֆիկայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան խոսել է Լիոնել Մեսսիի մասին։
«Լեոյի հետ ես ամեն ինչի հասել եմ։ Միակ բանը, որ ինձ պակասում էր, նրա հետ նույն ակումբում խաղալն էր։ Հավաքականում 3-5 օր միասին լինելն ու հեռանալը նույնը չէ, ինչ նրան մի ամբողջ տարի մարզումների ժամանակ տեսնելը։ Բայց դա հիանալի էր ինձ համար, և ես կարողացա վայելել այդ պահերը»,- ասել է խաղացողը:
Հոկտեմբերի 18-ին Արգենտինայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի 4-րդ տուրում հաղթել է Պերուին (2:0):
Մեսսին և Դի Մարիան միասին ՊՍԺ-ում հանդես են եկել 2021-22թթ․ մրցաշրջանում։
























































