Բելգիայի վարչապետը խոսել է Շվեդիայի հավաքականի երկրպագուների սպանության մասին։
Հիշեցնենք, որ Բելգիայի ու Շվեդիայի ազգային հավաքականների հանդիպումը ընդհատվել էր Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, որի հետևանքով երկու հյուր երկրպագու է մահացել։
«Այս ահաբեկչությունը հարվածեց մեր սրտին: Ֆուտբոլային հանդիպումը տոն է, որը մարդիկ միասին նշում են, և դա այն է, ինչ ահաբեկիչները փորձում էին փչացնել։ Երկու մարդ մահացել է։ Սա ցավալի է։
Մենք փորձեցինք կիսվել այնքան տեղեկություններով, որքան ունենք։ Հետաքննությունը դեռ շարունակվում է»,- Ալեքսանդր դե Կրոսի խոսքն է մեջբերել Nieuwsblad-ը։
























































