Մադրիդի «Ռեալի» սկաուտները հետևել են «Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգեմի խաղին։ Ջոբը մադրիդցիների ֆուտբոլիստ Ջուդ Բելինգեմի եղբայրն է։
Ըստ The Sun-ի՝ 18-ամյա Ջոբը կարող է միանալ իր ավագ եղբորը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Իսպանական ակումբի սկաուտները հետևում են ֆուտբոլիստի խաղին։
Ջոբ Բելինգեմը «Սանդերլենդին» միացել է «Բիրմինգեմից»՝ 2023 թվականի հուլիսին։ Նա ակումբի կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































