Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ձերբակալվել է Շվեդիայի հավաքականի երկու երկրպագուների սպանած թունիսցի տղամարդը։ Այս մասին հայտնում է RTBF-ն։
Ըստ աղբյուրի, երբ հանցագործին բերման են ենթարկել, նրա մոտ հայտնաբերվել է զենք, որից նա կրակոցներ է արձակել։ Այս մարդու ամբողջական նույնականացումը ժամանակ կպահանջի, սակայն, ինչպես հաստատել է Դաշնային դատախազությունը, շվեդ երկրպագուներին սպանած տղամարդն իսկապես կալանավորվել է։ Ընդգծվում է նաև, որ հանցագործը վիրավորվել է կրծքավանդակից՝ նրան բերման ենթարկելու ոստիկանական գործողության ժամանակ։
Ավելի վաղ Բելգիայի մայրաքաղաքում հայտարարվել էր տագնապի չորրորդ աստիճան, իսկ մնացած մասում՝ երրորդ։ Հաղորդվում է, որ Բելգիայի որոշ շրջաններում երթևեկությունը խաթարվել է ոստիկանության հետաքննության պատճառով:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Բրյուսելում (Բելգիա) Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Բելգիա — Շվեդիա խաղից առաջ երկու շվեդ երկրպագուներ գնդակահարվել էին։ Առաջին խաղակեսից հետո խաղը դադարեցվել և այդպես էլ չի վերսկսվել: Մինչև ընդմիջում թիմերը փոխանակվել էին խփած գնդակներով՝ 1:1:
























































