Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Բելգիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլում խաղացել է Շվեդիայի հավաքականի հետ։ Հանդիպումը չի ավարտվել ահաբեկչության պատճառով։ Խաղն ընդհատվել է 1:1 հաշվի պայմաններում:
Այս հանդիպմանը գոլի հեղինակ է դարձել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն և ազգային հավաքականի ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է 9-րդ տեղը (79 գոլ): 9-րդ տեղում է նաև բրազիլացի Նեյմարը։
Ցուցակի առաջատարը պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է (127 գոլ): Երկրորդ տեղում իրանցի հարձակվող Ալի Դաին է (108 գոլ), իսկ լավագույն եռյակը եզրափակում է արգենտինացի Լիոնել Մեսսին (104 գոլ):
Լուկակուն իր նորամուտը Բելգիայի հավաքականում նշել է 2010 թվականի մարտի 3-ին 16 տարեկան հասակում։ 13 մրցաշրջանների ընթացքում հարձակվողը անցկացրել է 111 հանդիպում։