«Միլանի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը շարունակում է ապաքինվել վնասվածքից։
Ըստ TMW-ի, խաղացողը երեքշաբթի պետք է սկսի մարզումներն ընդհանուր խմբում:
Լոֆտուս-Չիկի հետ միասին թիմի մարզումներին կմիանան Պյեր Կալուլուն և Ռադե Կրունիչը։
Ա սերիայի 8-րդ տուրից հետո «Միլանը» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։