Անդրեյ Լունինը խոսել է Մադրիդի «Ռեալում» Ջուդ Բելինգեմի խաղի մասին.
Անգլիացին մադրիդյան ակումբին միացել է այս ամռանը։ 10 խաղում նա դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
«Նա այլմոլորակային է: 20 տարեկանում տեղափոխվել աշխարհի լավագույն ակումբ, ամեն խաղում գոլ խփել, գոլային փոխանցումներ կատարել, ազդել խաղի ընթացքի և հաշիվների վրա… այս ամենն այս աշխարհից դուրս է:
Մարզման ժամանակ Ջուդը գոլ չի խփում ինձ, ես հետ եմ մղում նրա հարվածները։ Թվում է, թե միակ տեղը, որտեղ նա գոլ չի խփում, մարզման ժամանակ է, սակայն պաշտոնական խաղերում դարպասապահները չեն կարողանում կասեցնել նրա հարվածները»,- ասել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահը El Chiringuito-ի եթերում։
























































