Սերխի Ռոբերտոն իր վերջին մրցաշրջանն է անցկացնում «Բարսելոնայում»:
31-ամյա պաշտպանի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը և այն չի երկարաձգվի։ Այս մասին btv esports-ի եթերում հայտնել է Diario Sport-ի լրագրող Թոնի Խուանմարտին։ Ռոբերտոն Չավիի պլանների մեջ չի մտնում։
Իսպանացին կարող է կարիերան շարունակել MLS-ում կամ Սաուդյան Արաբիայում։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, խաղացողի համար ավելի գրավիչ է ԱՄՆ տեղափոխվելու տարբերակը։
Ռոբերտոն «Բարսելոնայի» համակարգում է 2006 թվականից, իսկ հիմնական թիմում իր նորամուտը նշել է 2010 թվականին։
























































