«Բարսելոնայի» ղեկավարությունը գոհ է պորտուգալացի հարձակվող Ժոաո Ֆելիքսից: Մադրիդի «Ատլետիկոյից» վարձավճարով խաղացող ֆուտբոլիստն իր խաղով համոզել է կատալոնացիներին, հայտնում է Diario Sport-ը։
Այժմ «Բարսելոնան» և ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը մտածում են, թե ինչպես ավարտին հասցնել գործարքը։ Խոչընդոտներից մեկը կատալոնական ակումբի ֆինանսական խնդիրներն են։ Չի բացառվում վարձակալության ժամկետը երկարաձգելու տարբերակը, բայց գնման իրավունքով։ «Ատլետիկոյի» և Ֆելիքսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում կատալոնյան թիմի կազմում մասնակցել է յոթ հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
























































