Իտալական «Նապոլին» հայտարարել է, որ դատի է տալու իտալական հայտնի խաղալիքների խանութին՝ Giochi Preziosi-ին տիկնիկի պատճառով, որը որոշակի նմանություն ունի թիմի հարձակվող Վիկտոր Օսիմենի հետ։ Ակումբը շտապել է հանրությանը տեղեկացնել, որ խաղալիքի թողարկումը ոչ մի կերպ հավանության չի արժանանում ո՛չ ակումբի, ո՛չ անձամբ Օսիմհենի կողմից և, հետևաբար, խախտում է իմիջի իրավունքները։
«Մենք հերքում ենք իտալական ԶԼՄ-ների ցանկացած տեղեկություն Վիկտոր Օսիմհենից ոգեշնչված Bomber Cicciobello-ի մանկական խաղալիքի թողարկման մասին, որը կրում է «Նապոլիի» մարզաշապիկը:
Այս ապրանքի թողարկումը չի արտոնվել ակումբի կողմից, մենք այս հարցը կլուծենք դատարանում»,- հայտնում է «Նապոլիի» մամուլի ծառայությունը։

























































