Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող ֆուտբոլիստների անունները։
Ցուցակում ընդգրկվել է 7 ֆուտբոլիստ․
Խուլիան Ալվարեսը (Մանչեսթեր Սիթի), Ջերոդ Բոուենը (Վեսթ Հեմ), Պեդրո Նետոն (Վուլվերհեմփթոն), Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ), Սոն Հին Մինը (Տոտենհեմ), Կիրան Տրիպյեն (Նյուքասլ) և Օլի Ուոթկինսը (Ասթոն Վիլա):
Հաղթողի անունը հայտնի կդառնա երկրպագուների և ֆուտբոլային փորձագետների քվեարկությունից հետո։
























































