«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է հարձակվող Լամին Յամալի մասին, որը Չեմպիոնների լիգայի հանդիպման ժամանակ գնացել է զուգարան ու չի վերադարձել խաղադաշտ։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը խաղադաշտը լքել է 71-րդ րոպեին, իսկ 80-րդ րոպեին նրան փոխարինել է Մարկոս Ալոնսոն։
«Նա իրեն լավ չէր զգում, ստամոքսի ցավեր ուներ։ Մեզանից տասը տուժեցին, քանի որ նա չկարողացավ վերադառնալ, իսկ հետո Գավին հեռացվեց: Այս խաղում եղավ ամեն ինչ՝ վնասվածքներ, Լամինի վատառողջ լինելը: Մեր հաջորդ հանդիպումը կիրակի է, հույս ունենք վերականգնվել»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յամալը դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որն ընդգրկվել է մեկնարկային կազմում։ Նա մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել 16 տարեկան 83 օրականում՝ գերազանցելով 1994 թվականին նիգերիացի խաղացող Սելեստին Բաբայարոյի սահմանած ռեկորդը՝ 16 տարեկան 86 օր։