«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հույս ունի խուսափել Չեմպիոնների լիգայի թոփ թիմերի հետ դիմակայությունից ԵԼ-ի փլեյ-օֆֆում։
Հինգշաբթի օրը «Ռոման» Եվրոպա լիգայի շրջանակում կհանդիպի շվեյցարական «Սերվետի» հետ: «Սլավիան» և «Շերիֆը» հանդես են գալիս նույն քառյակում։
«Մեր առաջնահերթությունը փլեյ-օֆֆ դուրս գալն է, երկրորդ նպատակը՝ մեր խմբում հաղթելը։ Անցած մրցաշրջանում մենք պետք է երկու լրացուցիչ խաղ անցկացնեինք մի թիմի դեմ, որը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից, ուստի այժմ ցանկալի է գրավել առաջին տեղը։ Բայց դեռ վաղ է ասել, թե ում կարող ենք ստանալ որպես մրցակից փլեյ-օֆֆում:
Դատելով Չեմպիոնների լիգայի հանդիպումներից՝ արդեն պարզ է, որ «շնաձկներից» մեկն անպայման կհայտնվի Եվրոպա լիգայում։ Միշտ դժվար է այդ թիմերի դեմ խաղալ, բայց անցած մրցաշրջանում մեզ դա հաջողվեց»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մոուրինյուն։