Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիերոն ասել է, թե ինչ է մտածում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի խաղի մասին։
«Ջուդն այժմ փոխարինում է Բենզեմային, թեև նա այլընտրանք չէ Կարիմին: Թիմն առանց Բենզեմայի օգտվում է անգլիացու խաղից։
Այդ կերպ նրանց հաջողվում է հաղթահարել մրցակիցների պաշտպանությունը»,- իտալացու խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Բելինգհեմը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
























































