Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը մոտ է ներկայիս թիմի հետ պայմանագիրը երկարաձգելուն։
Ինչպես հայտնում է Sport-ը, շուտով սպասվում է, որ ֆուտբոլիստը նոր պայմանագիր կկնքի բասկերի հետ:
Հիշեցնենք, որ Ուիլյամսը գտնվում է մի շարք ակումբների դիտակետում։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» և անգլիական «Բրայթոնը»:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ուիլյամսն անցկացրել է 5 հանդիպում, որտեղ դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը Բիլբաոյի «Աթլետիկի» կազմում իր նորամուտը նշել է Իսպանիայի առաջնությունում 2020/21 մրցաշրջանում։
























































