«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն աջակցում է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը դեռ մտադիր չէ քննարկել 53-ամյա մասնագետի ապագան։ Ղեկավարությունը վստահում է մարզչին և նրան տեսնում է որպես իդեալական մարզիչ, որը կօգնի թիմին առաջադիմել երկարաժամկետ հեռանկարում:
Հաղորդվում է, որ ակումբում կարծում են, որ թիմի անհաջող ելույթների պատճառներից մեկը վնասվածքներն են
«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի մեկնարկում 10 խաղում 6 պարտություն է կրել։ Չեմպիոնների լիգայում մանկունիանցիները երկու խաղում անընդմեջ պարտություն են կրել և A խմբում զբաղեցնում են վերջին տեղը։ Անգլիայի Պրեմիեր լիգայում Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը 7 խաղում վաստակել է 9 միավոր և 10-րդ տեղում է։