ՖԻՖԱ-ն դիտարկում է միջազգային ասպարեզում Ռուսաստանի նկատմամբ լիակատար արգելքը մեղմելու հնարավորությունը։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կարող է թույլատրել Ռուսաստանի Մ17 հավաքականին մասնակցել աշխարհի առաջնությանը, եթե ռուս պատանիները հաջողությամբ հաղթահարեն որակավորման փուլերը, հաղորդում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն ավելի վաղ թույլ էր տվել Ռուսաստանի պատանեկան թիմերին մասնակցել միջազգային մրցաշարերի։ Այս որոշումը եվրոպական ֆուտբոլի պաշտոնյաները հիմնավորել են նրանով, որ «երեխաները չպետք է պատասխանատվություն կրեն մեծահասակների կատարած արարքների համար»։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի մեծահասակների հավաքականներն ու ակումբները զրկված են ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի մասնակցությունից։