«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Լենսի» հետ հանդիպումից հետո (1:2) մտահոգություն է հայտնել թիմի հարձակվող Բուկայո Սակայի ստացած վնասվածքի կապակցությամբ։ Վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը փոխարինվել է 34-րդ րոպեին։
«Առաջին խաղակեսում նա փորձեց կրնկով հարվածել գնդակին և ինչ-որ բան զգաց: Սա մկանային խնդիր է: Նա անհարմար էր խաղում, և մենք ստիպված էինք փոխարինել նրան: Ուրիշ բան չգիտենք։ Ակնհայտ է, որ վնասվածքը բավականին լուրջ էր, որպեսզի նա չշարունակի հանդիպումը։ Սա մեզ անհանգստացնում է: Ես գաղափար չունեմ, թե արդյոք նա կկարողանա՞ խաղալ հաջորդ շաբաթվա վերջին:
Ոչ շատ վաղուց Սական հարված ստացավ, բայց դրանից հետո նա ապաքինվեց: Տեսնենք, թե որքանով է դա լուրջ: Նա վերջերս ոչ մի խաղ բաց չի թողել, բացառությամբ «Բրենթֆորդի» դեմ Լիգայի գավաթի խաղից, որտեղ մենք նրան հանգստանալու հնարավորություն տվեցինք, ու վերջ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ խաղում՝ հոկտեմբերի 8-ին, «Արսենալը» կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթիին»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին։