«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է անգլիական ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցին։
«Նախորդ մրցաշրջանը փայլուն էր. մենք գերազանցեցինք բոլոր սպասելիքները: Ես տեղյակ էի մարտահրավերների մասին, երբ ստանձնեցի այս նախագիծը, կան բացեր, և մենք հիմա դժվար ժամանակներ ենք ապրում: Բոլորս, այդ թվում՝ ես, տնօրեններն ու թիմը, կառչած ենք, միասին ենք պայքարելու դժվարությունների դեմ։ Մենք գիտենք, որ պետք է կատարելագործվենք», – սոցիալական ցանցերում տեն Հագի խոսքերը մեջբերել է լրագրող Լաուրի Ուայթվելը:
Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի A խմբի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2-3 հաշվով զիջել է թուրքական «Գալաթասարային»։ «Գալաթասարայը» A խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ երկու խաղերից չորս միավորով։ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին տեղում է, «կարմիր սատանաները» ոչ մի միավոր չունեն։