Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի «Նապոլիի» հետ խաղում մադրիդյան թիմի դեմ 11 մետրանոց նշանակելու մրցավարի որոշումը։
«Կարծում եմ՝ դա 11 մետրանոց չէ, քանի որ Նաչոյից անդրադարձ եղավ, բայղ ձեռքը կտրել չես կարող: Կարելի էր կամ նշանակել, կամ ոչ, բայց կանոնն ասում է, որ անդրադարձի ժամանակ չպետք է սուլես»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հանդիպման վերջնամասում «Ռեալը» հաղթանակ տարավ՝ 3:2: Նեապոլիտանցիները 54-րդ րոպեին «Ռեալի» պաշտպան Նաչոյի ձեռքով խաղից հետո գոլ խփեցին 11 մետրանոցից։
Մադրիդի «Ռեալը» վեց միավորով գլխավորում է Չեմպիոնների լիգայի C խմբի աղյուսակը։