«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը մեկնաբանել է թիմի հարձակվող Վիկտոր Օսիմհենի ապագան։
«Վիկտորը թիմ կառուցող խաղացող է, դա չի քննարկվում: Պայմանագրի երկարաձգման հետ կապված խնդիրներ չկան, «Նապոլիում» բոլորը գոհ են: Խնդիրները ինչպես գալիս, այդպես էլ գնում են»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը։
Ավելի վաղ Օսիմհենի և «Նապոլիի» միջև կոնֆլիկտի մասին հայտնի էր դարձել նեապոլիտանական ակումբի սոցիալական ցանցերում հարձակվողի վերաբերյալ հումորային տեսանյութի հայտնվելու պատճառով։ Հարձակվողի գործակալը հայտնել է, որ նա կարող է դիմել դատարան՝ ակումբի կողմից հրապարակված տեսանյութի պատճառով։
Այս մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում ինը հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: