ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն մոտ է Կատարի «Ալ-Դուհայլը» գլխավորելուն։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Դոհան ներկայացնող ակումբի և 57-ամյա ֆրանսիացու միջև բանակցություններն ավարտական փուլում են։
Այս պաշտոնում Գալտիեն պետք է փոխարինի պաշտոնանկ արված Էրնան Կրեսպոյին։