«Ինտեր Մայամիի» սեփականատեր Խորխե Մասը բացատրել է, թե ինչպես է հարձակվող Լիոնել Մեսսին պայմանագիր կնքել ակումբի հետ:
«Ես միշտ ցանկացել եմ պայմանագիր կնքել Լեոյի հետ: Բոլորն ինձ ասում էին, որ ես խելագարվել եմ՝ մտածելով, թե նա կգա «Ինտեր Մայամի»: Ինչը կարող է ավելի լավ լինել, եթե աշխարհի լավագույն խաղացողը գա Մայամի, որտեղ նա կարող է վայելել կյանքը կնոջ, երեխաների հետ:
2019 թվականին ես հանդիպում կազմակերպեցի Խորխե Մեսսիի հետ։ Դեյվիդ Բեքհեմը և ես Խորխեի հետ Մայամիում երեք ժամ խոսեցինք նախագծի մասին։ Ես ասացի նրան. «Ձեր տղան հնարավորություն կունենա ստեղծելու նոր ժառանգություն, քանի որ նա կկարողանա փոխել սպորտը երկրում, իսկ դա շատ հազվադեպ է տրվում մարզիկին»:
Անընդհատ կապ էի պահպանում Խորխեի հետ։ Չորսուկես տարի պահանջվեց Լիոնելին համոզելու համար և ստիպելու նրան ընտանիքի հետ որոշում կայացնել։ Ես երբեք չեմ կորցրել հավատը: Համոզված էի, որ Լիոնել Մեսսին կգա, իսկ աշխարհի առաջնությունից հետո զգացի, որ մեծ հավանականություն կա»,- Մասի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել ՊՍԺ-ից 2023 թվականի հուլիսին ազատ գործակալի կարգավիճակով։ 36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ձմեռը։
Այս մրցաշրջանում արգենտինացին անցկացրել է 14 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։
























































