Ասիայի Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» ընդունել էր Տաջիկստանի «Իստիքլոլին», որտեղ հանդես է գալիս հայ պաշտպան Արթուր Քարտաշյանը։
«Ալ Նասրը», որտեղ խաղում է Կրիշտիանու Ռոնալդուն, 3-1 հաշվով հաղթանակ տարավ․ գոլերից մեկը հեղինակեց հենց պորտուագալացին։
Քարտաշյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։
























































