«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, թե ովքեր են ակումբի ամենադժվար մրցակիցները.
«Ամենադժվար մրցակի՞ցը. «Ռեալի» դեմ միշտ դժվար է. Եվ «Բավարիայի» հետ նույնպես»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
«Բարսելոնան» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 8 խաղից 20 միավորով։ «Ռեալը» առաջին տեղում է (21 միավոր):
Չեմպիոնների լիգայում կատալոնական ակումբը նույն խմբում է «Շախտյորի», «Պորտուի» և «Անտվերպենի» հետ։