«Ռոմայի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերությունների մասին։
«Այո, մենք լավ փոխհարաբերություն ունենք, մարզիչն ինձ շատ լավ է ճանաչում: Ես պետք է ինձ դնեմ «Ռոմայի» տրամադրության տակ, և ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել թիմակիցներիս առաջին իսկ օրվանից ինձ օգնելու համար։ Թիմն ամենակարեւորն է։ Մենք բարդ իրավիճակում ենք, բոլորս էլ գիտենք դա և պետք է կատարելագործվենք ինչպես մարզումների, այնպես էլ խաղային իրավիճակներում։ Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ գոլ խփելու կամ գոլային փոխանցում կատարելու վրա։ Կապն իմ թիմակիցների հետ օրեցօր ավելի է ուժեղանում»,- Լուկակուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Լուկակուն գոլի հեղինակ է դարձել Իտալիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Ֆրոսինոնեի» հետ խաղում (2:0):