Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը կիսվել է մադրիդյան ակումբում հանդես գալու տպավորություններով։
«Ես ինձ լավ եմ զգում այս թիմում: Իսկապես հաճույք եմ ստանում ֆուտբոլից, խաղում եմ «Ռեալում»: Ամեն անգամ, երբ հագնում եմ այս մարզաշապիկը, պարզապես փորձում եմ անել առավելագույնը խաղադաշտում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը անցկացրել է ութ հանդիպում, դարձել յոթ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Անցած մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում Բելինգեմը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Բելինգեմը «Ռեալ» է տեղափոխվել 2023 թվականի հուլիսին Դորտմունդի «Բորուսիայից»: