«Յուվենտուսը» նոր երկարաժամկետ պայմանագրի վրա է աշխատում կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի հետ, հաղորդում է Mail Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» փորձել է պայմանագիր կնքել 28-ամյա խաղացողի հետ, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է այդ քայլից։
Յուվենտուսի տնօրենների խորհրդի նիստը Ռաբիոյի ներկայացուցչի և նրա մոր հետ՝ պայմանագիրը քննարկելու համար նախատեսված է նոյեմբերին։
Ֆրանսիացին «Յուվենտուսում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 7 հանդիպում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։