Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Կադիսի» հետ հանդիպման մասին (3:2).
«Մենք շատ լավ սկսեցինք հանդիպումը, առաջին 10 րոպեներին կարող էինք հաշվի մեջ առաջ լինել 2:0 հաշվով, բայց մրցակիցը վտանգավոր հակագրոհներ անցկացրեց. այդպես մենք առաջին գոլը բաց թողեցինք։ Երկրորդ գոլի դեպքում օդային պայքարում անհաջող խաղացինք ու լավագույնս չպաշտպանվեցինք։ Հաշիվը դարձավ 0:2, բայց անհանգստանալու պատճառ չկար, քանի որ խաղը մեր թելադրանքով էր։
Ընդմիջմանը խոսեցինք գրոհները շարունակելու և մրցակցի տուգանային հրապարակին ավելի մոտ խաղալու անհրաժեշտության մասին։ Մենք հիանալի երրորդ գոլ խփեցինք, մրցակիցն ընդհանուր առմամբ շատ լավն էր»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Լա Լիգայի ութ տուրից հետո «Ատլետիկոն» 16 միավորով չորրորդ տեղում է։ Աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը» (21 միավոր):