Պաշտպան Դավիդ Աբանան վնասվածքի պատճառով չի մեկնի Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Նապոլիի» հետ հանդիպմանը, հայտնում է Marca-ն։
Արքայական ակումբը հրապարակել է եվրագավաթային հանդիպման հայտացուցակը, որում չի ընդգրկվել 31-ամյա ավստրիացին։
Գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Կաստիլյայից» հրավիրել է 21-ամյա պաշտպան Ալվարո Կարիլյոյին։ Նա եղել է «Ժիրոնայի» հետ հանդիպման հայտացուցակում և թիմի հետ մեկնելու է նաև Նեապոլ։
Այս մրցաշրջանում Ալաբան ութ հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և կատարել մեկ գոլային փոխանցում։
Չեմպիոնների լիգայի առաջին տուրից հետո «Ռեալը» երեք միավորով երկրորդ տեղում է։ Աղյուսակը գլխավորում է «Նապոլին» (երեք միավոր):