«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը երկրորդ վիրահատության կենթարկվի՝ վնասվածքի կրկնվելու պատճառով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Արգենտինացին կրկին վնասել է ոտնաթաթը սեպտեմբերի 3-ին «Արսենալի» դեմ խաղում: Չնայած դրան, ֆուտբոլիստը կարողացել է անցկացնել հաջորդ խաղերը «Բրայթոնի» և «Բավարիայի» դեմ։
Վիրահատությունից հետո խաղացողից կպահանջվի 2-3 ամիս ապաքինվելու համար։