Վիլյամ Սալիբան ասել է, որ «Արսենալը» կարող էր չեմպիոն դառնալ, եթե չլիներ իր վնասվածքը:
22-ամյա ֆրանսիացին մարտին մեջքի վնասվածք ստացավ և բաց թողեց 2022/23 մրցաշրջանի մնացած հատվածը, որում «Արսենալը» Պրեմիեր լիգայում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ հինգ միավորով զիջելով «Մանչեսթեր Սիթիին»:
— Արսենալը կարո՞ղ էր չեմպիոն դառնալ, եթե վնասվածք չստանայիք և մասնակցեիք ամբողջ մրցաշրջանին:
— Այո, ակնհայտ է, որ եթե ես մարտական վիճակում լինեի, «Արսենալը» կարող էր չեմպիոն դառնալ, բայց վնասվածքները ֆուտբոլի մի մասն են:
Ես լավ մրցաշրջան անցկացրի, բայց, ցավոք, վնասվածքներ ստացա մրցաշրջանի ընթացքում և հենց վերջում։
Բայց հիմա նոր մրցաշրջան է՝ նոր հավակնություններով, և ես հույս ունեմ, որ մենք կարող ենք ավելիին հասնել։ Այս մասին ասել է «Արսենալի» պաշտպանը Téléfoot-ին տված հարցազրույցում: