Իտալական «Միլանը» նոր հարձակվող է փնտրում։ Միլանյան թիմի ուշադրության կենտրոնում է «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, կանադացի ֆուտբոլիստը հետաքրքրված է «Միլան» տեղափոխվելով: Նշվում է, որ իտալական ակումբը ձմռանը կփորձի գնել խաղացողին։ Թե ինչ գումարով «Լիլը» պատրաստ կլինի բաց թողնել ֆուտբոլիստին, դեռ չի նշվում։
Նշենք, որ 23-ամյա հարձակվողը «Լիլ» է տեղափոխվել 2020 թվականի ամռանը բելգիական «Գենտից»: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը։