«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը խոսել է խոսել է «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Մեզ դեռ շատ հանդիպումներ են սպասվում, ուստի մենք պետք է բարելավենք մեր խաղը պաշտպանությունում, ինչպես նաև ես։
Յուրաքանչյուր խաղացող թիմի մի մասն է, և այսօր ես շատ գոհ եմ արդյունքից, խփած գոլից և դարպասը անառիկ պահելուց։ Մենք տեսանք, որ թիմը բարձր մակարդակով է խաղում ու համառորեն պայքարում։ Ես հպարտ եմ մեր հաղթանակով:
Ինչի՞ մասին խոսեցիք Ռակիտիչի հետ խաղից հետո։ Նախավարժանքի ժամանակ ես կատակեցի նրա հետ ու ասացի, որ ավելի հաճախ հարվածի։ Ի վերջո, նա չկարողացավ զսպել իրեն։ Հեշտ չէր հետ մղել այդ հեռահար հարվածը, բայց, այնուամենայնիվ, ինձ հաջողվեց դա անել»,- դարպասապահի խոսքն է մեջբերել AS-ը։