«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է Ա Սերիայի 7-րդ տուրում «Սալերնիտանայի» նկատմամբ տարած հաղթանակի և իր պոկերի մասին։
«Այս հանդիպումը առանցքային էր մեզ համար։ «Սան Սիրոյում» մենք պարտվեցինք նախորդ տուրում։ Հետևաբար, այս խաղում վերականգնվելու կարիք ունեինք։
Առաջին խաղակեսում պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք իրացնել դրանք: Ընդմիջումից հետո մենք դաշտ մտանք ճիշտ տրամադրվածությամբ, որը միշտ պետք է ունենա «Ինտերը»։ Ես չորս գոլ խփեցի, բայց գլխավորն այն է, որ թիմը հաղթեց։
Փորձում եմ կատարելագործվել թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Այժմ ես ունեմ ընտանիք, երկու երեխա, և դա ինձ օգնում է կենտրոնացած մնալ»,- ասել է արգենտինացին Sky Sport Italia-ին տված հարցազրույցում: