Պրոֆեսիոնալ մրցավարների Անգլիայի ասոցիացիան (PGMOL) աշխատանքից հեռացրել է մրցավարներ Դարեն Ինգլենդին և Դեն Կուկին, որոնք պատասխանատու էին Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի «Տոտենհեմ» – «Լիվերպուլ» (2:1) հանդիպման ժամանակ մրցավարի տեսաօգնականի (VAR) համակարգի համար: Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Մերսիսայդցիները հանդիպումն ավարտեցին ինը խաղացողներով։ 34-րդ րոպեին «կարմիրների» խաղացող Լուիս Դիասը հարվածեց տանտերերի դարպասին, սակայն խաղից դուրս վիճակի պատճառով գնդակը չեղարկվեց։ Հանդիպումից հետո PGMOL-ը խոստովանեց, որ գոլը սխալ է չեղարկվել, և VAR թիմը պետք է միջամտեր դրվագին և ուղղեր մրցավարների սխալը խաղադաշտում, սակայն դա չարվեց։
Ինգլանդը պետք է լիներ կիրակի օրը կայանալիք «Նոթինգհեմ Ֆորեսթի» և «Բրենտֆորդի» միջև կայանալիք խաղի պահեստային մրցավարը, իսկ Կուկը «Ֆուլհեմ»-«Չելսի» լոնդոնյան դերբիի մրցավարական թիմի կազմում էր, սակայն երկու մրցավարներն այժմ փոխարինվել են այլ մրցավարներով: