«Չելսին» չի կասկածում, որ թիմի արդյունքները շուտով կբարելավվեն։
Ինչպես նշում է The Guardian-ը, լոնդոնյան ակումբում տրամադրությունն ավելի հանգիստ է, քան կարելի էր պատկերացնել։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մեծ ծախսեր կատարելուց հետո մրցաշրջանի ձախողված մեկնարկի համար հիասթափվելու փոխարեն, «Չելսիում» ուսումնասիրել են կայացած խաղերի տվյալները և եզրակացրել, որ արդյունքները կբարելավվեն, եթե ակումբը պահպանի հանգստություն:
Թվերը ցույց են տալիս, որ Մաուրիսիո Պոչետինոն այս երիտասարդ թիմին տանում է ճիշտ ուղղությամբ: Մի քանի վիճակագրական մոդելներ ցույց են տալիս, որ «Չելսին» 6 տուրից հետո պետք է շատ ավելի բարձր դիրքում լիներ մրցաշարային աղյուսակում: Ընդգծվում է, որ թիմը տակտիկապես գրագետ է գնդակով և առանց գնդակի խաղի ժամանակ, ինչպես նաև առավելություն ունի և ամեն խաղում ավելի շատ է վազում մրցակից թիմից։
Այս առումով «Չելսին» դիտարկում է միայն մեկ տարբերակ՝ վստահել այն գործընթացին, որը սկսել են ակումբի սեփականատերերը։
Մրցաշրջանի սկզբում «Չելսին» Պրեմիեր լիգայի 6 տուրերում տարել է ընդամենը 1 հաղթանակ և կրել 3 պարտություն։ Վաղը՝ հոկտեմբերի 2-ին, թիմը կխաղա «Ֆուլհեմի» հետ։